Դեղամիջոցների գերօգտագործման՝ դրանց երկարատև ընդունումից առաջացած գլխացավերի գանգատներն ու ախտանիշները կարող են տարբերվել՝ կախված սկզբնական գլխացավից և ընդունված դեղամիջոցից:
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը հաճախ՝
- առաջանում են ամեն օր կամ գրեթե ամեն օր՝ հաճախ ձեզ քնից հանելով վաղ առավոտյան
- մեղմանում են ցավազրկող դեղամիջոցներով, սակայն կրկին սաստկանում են, երբ դրանց ազդեցությունն անցնում է:
Այլ ախտանիշներից են՝
- սրտխառնոց
- անհանգստություն
- ուշադրության կենտրոնացման դժվարացում
- հիշողության խնդիրներ
- դյուրագրգռություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պատահական առաջացող գլխացավերը խիստ տարածված են: Սակայն կարևոր է, որ գլխացավի յուրաքանչյուր դրվագին վերաբերվեք լրջորեն, քանի որ դրանց որոշ տեսակներ կարող են լինել ծանր հիվանդության ախտանիշներից մեկը:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ձեր գլխացավը՝
- հանկարծակի և ուժգին է
- ուղեկցվում է ջերմությամբ, լարված պարանոցով, ցանով, շփոթվածությամբ, երկտեսությամբ, թուլությամբ, վերջույթների թմրածությամբ կամ խոսքի դժվարացմամբ
- առաջացել է գլխի վնասվածքից հետո
- չնայած հանգիստ պայմաններին և ցավազրկողների ընդունմանը, այնուամենայնիվ, վատթարանում է
- նոր տեսակի և կայուն է, հատկապես, եթե 50-ն անց եք
- ի հայտ է եկել շնչարգելության և հևոցի հետ միասին
- ի հայտ է եկել կանգնելուց հետո, սակայն չի անհետանում, երբ պառկում եք:
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե՝
- սովորաբար շաբաթական երկու կամ ավելի անգամ ունեք գլխացավեր
- շաբաթական ավելի քան երկու անգամ գլխացավի պատճառով խմում եք ցավազրկող դեղեր
- դուք ստիպված եք խորհուրդ տրվողից ավելի մեծ դեղաչափով ցավազրկողներ ընդունել, որ մեղմացնեք ձեր գլխացավերը
- ձեր գլխացավը փոխել է բնույթը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024