Skip to main content

Բուժում - Դեղորայքի գերընդունման գլխացավ

Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի ցիկլը կոտրելու համար դուք պետք է սահմանափակեք ցավազրկող դեղերի օգտագործումը:

Կախված նրանից, թե ինչ ցավազրկողներ եք օգտագործել, բժիշկը կարող է խորհուրդ տալ դրանց ընդունման անհապաղ դադարեցում կամ դեղաչափի աստիճանաբար կրճատում:

Ցիկլի «կոտրում»

Երբ դուք դադարեցնում եք ցավազրկող դեղամիջոցների ընդունումը, ապա պետք է ակնկալել, որ մինչև բարելավվելը ձեր գլխացավերը կարող են վատթարանալ: Կախվածություն զարգացնող որոշ դեղերի կտրուկ դադարեցնումը կարող է առաջացնել հանման կամ զրկանքի ախտանիշներ, այդ թվում՝

  • դյուրագրգռություն
  • անհանգստություն
  • սրտխառնոց
  • փսխում
  • անքնություն
  • փորկապություն:

Այս ախտանիշներն ընդհանուր առմամբ տևում են մինչև 10 օր, սակայն կարող են շարունակվել մինչև մի քանի շաբաթ:

Բժիշկը կարող է նշանակել տարբեր բուժումներ, որոնք օգնում են գլխացավերի դիմակայմանը և զրկանքի ախտանիշների մեղմացմանը: Սա կոչվում է անցումային բուժում և ներառում է ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (ՈՍՀԲԴ), կորտիկոստերոիդներ կամ Դիհիդրոէրգոտամին (ներերակային):

Զրկանքի գլխացավերը հաճախ բարելավվում են մինչև մեկ շաբաթվա ընթացքում:

Հոսպիտալացում (հիվանդանոցային բուժում)

Երբեմն ավելի լավ է ցավազրկող դեղամիջոցների օգտագործման դադարեցումը կազմակերպել հիվանդանոցային պայմաններում, որտեղ ձեր առողջական վիճակի հսկողությունը կարող է դառնալ լիարժեք: Բժիշկը կարող է առաջարկել կարճատև հիվանդանոցային բուժում և վերահսկողություն, եթե՝

  • ունեք այլ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա կամ տագնապ
  • օգտագործել եք օփիատներ կամ քնաբերներ պարունակող դեղամիջոցների մեծ քանակներ
  • չարաշահել եք հոգեներգործուն նյութեր, օրինակ՝ տրանկվիլիզատորներ, օփիոիդային թմրամիջոցներ կամ բարբիտուրատներ:

Կանխարգելիչ (պրեվենտիվ) դեղամիջոցներ

Կանխարգելիչ դեղամիջոցները կարող են օգնել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերի ցիկլի կոտրմանը: Աշխատեք ձեր բժշկի հետ միասին դեղերի օգտագործման վերսկսումը թույլ չտալու և գլխացավերի կառավարման ավելի անվտանգ միջոցներ գտնելու ուղղությամբ:

Ցավազրկողներից հրաժարվելու ընթացքում կամ դրանից հետո բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք կօգնեն գլխացավերի առաջացման կանխարգելմանը: Դրանցից են՝

  • որևէ հակացնցումային դեղամիջոց, օրինակ՝ Տոպիրամատ (Տոպամաքս և այլն)
  • որևէ եռացիկլիկ հակադեպրեսանտ, օրինակ՝ Ամիտրիպտիլին կամ Նորտրիպտիլին (Պամելոր)
  • որևէ բետա պաշարիչ, օրինակ՝ Պրոպրանոլոլ (Ինդերալ և այլն)
  • որևէ կալցիումական անցուղիների պաշարիչ, օրինակ՝ Վերապամիլ (Կալան, Վերելան և այլն):

These medications can help control your pain without risking medication overuse headaches. If you're careful, you may be able to take a medication specifically meant for pain during future headache attacks. Be sure to take medications exactly as prescribed.

Ներարկումներ

Բոտոքսի (OnabotulinumtoxinA) ներարկումները կարող են կրճատել ամսվա ընթացքում գրանցվող գլխացավերի թիվը, ինչպես նաև դրանց ուժգնությունը:

Կոգնիտիվ վարքաբանական բուժում

Սա այսպես կոչված «խոսքի թերապիա է»՝ ոչ դեղորայքային բուժում, որի ընթացքում դուք սովորում եք ձեր գլխացավերին դիմակայելու ուղիները: Կոգնիտիվ վարքաբանական թերապիան նաև օգնում է առողջ ապրելակերպի սովորույթների ձևավորմանը և գլխացավի օրագիր վարելու հմտություններին ծանոթանալուն:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024