Գրադարան
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավ. ախտորոշում

1 րոպե
Բժիշկը սովորաբար ախտորոշում է դեղամիջոցների գերօգտագործման գլխացավը՝ հիմնվելով քրոնիկ գլխացավերի և դեղամիջոցների հաճախակի օգտագործման պատմության վրա:
Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավն ախտորոշելիս որևէ առանձնահատուկ հետազոտության կարիք չի զգացվում: Եթե նշանակվում են որոշ հետազոտություններ, նպատակը գլխացավի այլ հնարավոր պատճառները ժխտելն է:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ դադարեցնել մշտապես օգտագործվող ցավազրկողները՝ հասկանալու, թե արդյոք դրանց չափից դուրս հաճախ օգտագործումն է դարձել ձեր գլխացավերի պատճառ: Նման դեպքերում նա կարող է առաջարկել, որ ձեր ընդունած դեղերը փոխարինվեն այլ դեղերով:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2021 վերանայվել է՝ 14-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: