Գրադարան

Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավ. ինքնօգնություն

Դեղամիջոցների գերօգտագործման գլխացավ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ձեզ կարող է օգտակար լինել նույն տիպի գլխացավեր ունեցող մարդկանց հետ շփվելը և տեղեկանալը, թե ինչպես են նրանք հաղթահարում նման վիճակը:

Բժշկին տեղեկացրեք, եթե ցանկանում եք դիմել այլընտրանքային բժշկության մեթոդներին:

Այլընտրանքային բժշկություն

Որոշ մարդիկ կարող են նշել լարվածության գլխացավերի դեպքում օժանդակող կամ այլընտրաքային բուժումների օգտակարության մասին: Դուք ևս կարող եք փորձել դրանք, սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ մեթոդները բավարար հետազոտված չեն:

  • Ասեղնաբուժություն. սա չինական ծագման հնագույն բուժման մեթոդ է, երբ կիրառվում են հատուկ խիստ բարակ ասեղներ, որոնք մտցնելով մարմնի որոշ շրջանների մաշկի մեջ՝ ներգործում են հատուկ կենտրոնների վրա: Որոշ հետազոտություններ վկայում են, որ ասեղնաբուժությունն օգնում է քրոնիկ գլխացավերի հաճախականության և ուժգնության մեղմացմանը:
  • Մերսում. մերսումը կարող է կրճատել սթրեսը և մեղմացնել լարվածությունը: Այն առանձնահատուկ օգտակար է ծոծրակի, պարանոցի ետին մասում և ուսագոտում շրջանում առկա մկանային լարվածությունը թուլացնելիս: Որոշ մարդկանց մոտ մերսումը կարող է նաև մեղմացնել գլխացավը:
  • Խոր շնչում, կենսաբանական հետադարձ կապ (բիոֆիդբեք) և վարքաբանական թերապիաներ. ռելաքսացիոն (թուլացման) թերապիայի բազմաթիվ տարբերակներ կարող են օգնել լարվածության գլխացավերի դիմակայմանը:

Մինչև օժանդակող կամ այլընտրանքային որևէ միջոց փորձելը, զրուցեք բժշկի հետ հնարավոր ռիսկերի և օգուտների մասին:

Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2021 վերանայվել է՝ 14-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով