Կան դեղամիջոցների ընդունումից առաջացած գլխացավի կանխարգելման տարբեր պարզ միջոցներ:
Օրինակ, դուք կարող եք կանխարգելել դեղամիջոցների գերօգտագործման գլխացավերը հետևյալ քայլերով՝
- ընդունեք ձեր գլխացավի դեղերն այնպես, ինչպես նշանակել է ձեր բժիշկը
- եթե կարիք ունեք ընդունել գլխացավի դեղերը շաբաթական ավելի քան երկու անգամ, տեղեկացերեք այդ մասին ձեր բժշկին
- խուսափեք այնպիսի համակցված հաբերից (պատրաստուկներ), որոնք պարունակում են Բութալբիտալ կամ օփիոիդներ (թմրամիջոցներ)
- օգտագործեք դեղատոմս չպահանջող ցավազրկողներն ամսական ոչ ավելի, քան 15 օր
- սահմանափակեք տրիպտանների կամ համակցված ցավազրկողների օգտագործումը մինչև ոչ ավելի, քան ամսական 9 օր:
Ձեր առողջության մասին հոգ տանելը նույնպես կարող է օգնել գլխացավերի մեծ մասի կանխարգելմանը:
- Խուսափեք գլխացավի նպաստող գործոններից. եթե համոզված չեք, թե ինչպիսի գործոններ են նպաստում ձեր գլխացավերի առաջացմանը, վարեք «գլխացավի» օրագիր, որտեղ գրանցեք ձեր յուրաքանչյուր գլխացավի դրվագի մանրամասները: Սա թույլ կտա, որ շուտով հասկանաք, թե ինչ իրավիճակներում կամ պայմաններում են սկսվում կամ սրանում ձեր գանգատները:
- Դարձրեք ձեր քունը բավարար. ամեն օր, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին ուշ երեկոյան անկողին մտեք և առավոտյան արթնացեք մոտավորապես նույն ժամերին: Դարձրեք ձեր քունն առողջ:
- Բաց մի՛ թողեք ձեր ճաշերը. սկսեք օրն առողջ նախաճաշով: Ձեր ճաշերն ու ընթրիքները կազմակերպեք ամեն օր մոտավորապես նույն ժամերին:
- Խուսափեք ջրազրկումից. համոզվեք, որ ստանում եք բավարար քանակով ջուր կամ կոֆեին չպարունակող այլ հեղուկներ:
- Զբաղվեք կանոնավոր վարժանքներով. ֆիզիկական ակտիվության շնորհիվ օրգանիզմում առաջանում են նյութեր, որոնք արգելակում են դեպի գլխուղեղ հաղորդվող ցավային ազդանիշները: Համաձայնեցրեք ձեր բժշկի հետ և զբաղվեք ձեր նախընտրելի վարժանքներով՝ արագ քայլք կամ վազք, լող կամ հեծանվավարում: Ֆիզիկական վարժանքները նաև նպաստում են սթրեսի կրճատմանը:
- Կրճատեք սթրեսը. դարձեք կազմակերպված: Պարզեցրեք ձեր օրակարգը: Նախապես պլանավորեք ձեր գործերը: Փորձեք մնալ դրական մտքերով և լավատես:
- Կարգավորեք մարմնի քաշը. գիրությունը կարող է նպաստել գլխացավերի առաջացմանը, ուստի, եթե ունեք ավելցուկային կիլոգրամներ, քաշի կարգավորումը կարող է օգնել անհանգստացնող գլխացավերի կանխարգելմանը:
- Մի՛ ծխեք. եթե ծխող եք, զրուցեք բժշկի հետ դրանից ձերբազատվելու մասին: Ծխախոտը կապված է դեղամիջոցների գերօգտագործման գլխացավի զարգացման ավելի բարձր ռիսկի հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024