Գրադարան
Մելանոմա

1 րոպե
Մելանոման՝ մաշկի քաղցկեղի ամենածանր ու վտանգավոր տեսակը, զարգանում է այն բջիջներում (մելանոցիտներ), որոնք արտադրում են մաշկին գույն օժտող մելանին պիգմենտ:
Թեև հազվադեպ, սակայն մելանոմա նաև կարող է առաջանալ ձեր աչքերում և մարմնի ներսում, օրինակ՝ քթի խոռոչում կամ կոկորդի մեջ:
Բոլոր մելանոմաների ճշգրիտ պատճառը պարզ չէ, սակայն արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների կամ արևայրուքի՝ մաշկը թուխացնող լամպերի և սոլյարիների ազդեցությունը մեծացնում է մելանոմայի զարգացման ռիսկը: Հակառակ դրան, ՈւՄ ճառագայթների ազդեցության սահմանափակումը կարող է օգնել մելանոմայի ռիսկի նվազեցմանը:
Մելանոմայի ռիսկը կարող է մեծանալ մինչև 40 տարեկանների, հատկապես՝ կանանց շրջանում: Մաշկի քաղցկեղի նախազգուշացնող նշանների իմացությունը կարող է օգնել, որ քաղցկեղային փոփոխությունները հայտնաբերվեն և բուժվեն՝ մինչև քաղցկեղը կհասցնի տարածվել: Մելանոման կարող է հաջողությամբ բուժվել, եթե վաղ հայտնաբերվի:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2019 վերանայվել է՝ 01-08-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: