Առողջական խնդիրներ

Մենինգիոմա

Մենինգիոմա

Time Read 1 րոպե

Մենինգիոման ուռուցք է, որն աճում է գլխուղեղը և ողնուղեղը պատող թաղանթներից, մասնավորապես՝ կարծր (մենինգեալ) թաղանթից:

Մենինգիոման իրականում ոչ թե ուղեղային, այլ ուղեղաթաղանթային ուռուցք է, սակայն դասվում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) նորագոյացությունների խմբում, քանի որ կարող է սեղմել կամ ճնշել ուղեղային հյուսվածքը, նյարդերն ու անոթները՝ առաջացնելով այս համակարգին բնորոշ գանգատներ ու նշաններ:

Ի՞նչ է մենինգիոման

Մենինգիոման ուղեղի կարծր կամ մենինգեալ թաղանթից սկիզբ առնող ուռուցք է: Այն գլխում տեղակայվող ուռուցքների ամենատարածված տեսակն է:

Մենինգիոմաների մեծ մասն աճում է խիստ դանդաղորեն, հաճախ՝ երկար տարիների ընթացքում, ընդ որում, առանց որևէ ախտանիշ առաջացնելով: Սակայն երբեմն ուռուցքը կարող է ազդել հարակից ուղեղահյուսվածքի, նյարդերի կամ անոթների վրա՝ զարգացնելով ծանր հաշմանդամություն:

Մենինգիոմաներն ավելի տարածված են կանանց շրջանում և հաճախ հայտնաբերվում են մեծ տարիքում, թեև կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում:

Մենինգիոմաների մեծ մասն աճում է խիստ դանդաղորեն, հաճախ՝ առանց որևէ լուրջ ախտանիշի, և ոչ միշտ է, որ պահանջվում է անհետաձգելի բուժում: Նման դեպքերում բժիշկները կարող են առաջարկել երկարատև հսկողություն և կրկնակի հետազոտություններ:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-02-2021 վերանայվել է՝ 09-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով