Գրադարան
Մենինգիոմա. ախտորոշում

1 րոպե
Մենինգիոման դժվար է ախտորոշել, քանի որ ուռուցքը հաճախ դանդաղ է աճում:
Մենինգիոմայի ախտանիշները կարող են նաև լինել թույլ և սխալմամբ վերագրվել այլ առողջական վիճակներին կամ մեկնաբանվել որպես ծերացման նորմալ նշաններ:
Եթե ձեր բժիշկը կասկածում է մենինգիոմայի առկայության մասին, ձեզ կարող է ուղեգրել նյարդաբանական հիվանդությունների ոլորտում մասնագիտացած բժշկի՝ նյարդաբանի խորհրդատվության:
Մենինգիոմա ախտորոշելու համար նյարդաբանը կանցկացնի մանրակրկիտ նյարդաբանական քննություն, որին կհետևի գունանյութի (կոնտրաստի) օգտագործմամբ պատկերային հետազոտություն:
- Համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում. ԿՏ սքանավորումները օգտագործում են ռենտգենյան ճառագայթներ, որոնք ստեղծում են ձեր գլխուղեղի ամբողջական պատկերի խաչաձև հատվող պատկերների շարք (շերտագրեր): Երբեմն օգտագործում են յոդի վրա հիմնված կոնտրաստային նյութ՝ պատկերն ավելի հեշտ գնահատելու համար։
- Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). պատկերային այս հետազոտության ժամանակ օգտագործվում են մագնիսական դաշտ և ռադիոալիքները՝ ձեր գլխուղեղի կառուցվածքների խաչաձև հատված պատկերներ (շերտագրեր) ստեղծելու համար: ՄՌՏ սքանավորումն ապահովում է գլխուղեղի և մենինգիոմայի ավելի մանրակրկիտ պատկերների շարք:
Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել ուռուցքի նմուշի հետազոտություն (բիոպսիա)՝ բացառելու այլ տեսակի ուռուցքները և հաստատելու մենինգիոմայի ախտորոշումը:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-02-2021 վերանայվել է՝ 27-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: