Մենինգիոմա. պատճառներ
08-02-2021
1 րոպե

Բժիշկներին դեռևս պարզ չէ, թե ինչ պատճառով է առաջանում մենինգիոման:
Սակայն հայտնի է, որ մենինգիոմայի զարգացման հիմքում կարող են ընկած լինել տարբեր պատճառներ, որոնք խթանում են ուղեղաթաղանթի բջիջների անկառավարելի աճն ու բազմացումը, որն էլ բերում է ուռուցքի առաջացման:
Անկախ այն հանգամանքից, թե նորմալ բջիջների վերածվելն ուռուցքայինի արդյոք ժառանգվող գենային ծագում ունի, թե՞ պատճառն իգական հորմոններն են կամ անցյալում ճառագայթային ազդեցությանը ենթարկվելը, այնուամենայնիվ, բազմաթիվ հարցեր դեռևս մնում են անպատասխան: Չնայած որոշ քննարկումներին, մենինգիոմայի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման միջև որևէ հավաստի կապվածություն առ այսօր չի հայտնաբերվել:
Ռիսկի գործոններ
Մենինգիոմայի զարգացման ռիսկի գործոններից են՝
- գլխին ուղղված ճառագայթային բուժում
- իգական հորմոններ (մենինգիոմաներն ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ)
- ժառանգված նյարդային համակարգի հիվանդություն (ըստ որոշ հետազոտությունների հազվադեպ հանդիպող նեյրոֆիբորմատոզ 2-ը բարձրացնում է մենինգիոմաների և ուղեղի այլ ուռուցքների ռիսկը)
- գիրություն, որն ըստ որոշ հետազոտությունների բարձրացնում է ոչ միայն մենինգիոմայի, այլև ուղեղի քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը։
Հոդվածը վերանայվել է՝ 09-05-2021