Գրադարան
Մեզոթելիոմա

1 րոպե
Չարորակ մեզոթելիոման քաղցկեղի մի տեսակ է, որն առաջանում է ներքին օրգանների մեծ մասը ծածկող հյուսվածքի բարակ շերտում (մեզոթելիում):
Մեզոթելիոման քաղցկեղի ագրեսիվ և մահացու ձև է: Մինչ օրս մեզոթելիոմայով հիվանդ բազմաթիվ մարդկանց համար արդյունավետ բուժում չկա:
Բժիշկները մեզոթելիոման բաժանում են տարբեր տեսակների` ելնելով նրանից, թե մեզոթելիումի որ մասն է ախտահարված: Մեզոթելիոման առավել հաճախ զարգանում է թոքերը ծածկող հյուսվածքի վրա (թոքամիզ կամ պլևրա): Այս տեսակը կոչվում է պլևրալ մեզոթելիոմա: Մեզոթելիոմայի այլ, ավելի հազվադեպ տեսակներն ընդգրկում են որովայնի օրգանները ծածկող թաղանթը՝ որովայնամիզը (պերիտոնեալ մեզոթելիոմա), սիրտը պատող թաղանթը (պերիկարդիալ մեզոթելիոմա) և ամորձիները ծածկող թաղանթը:
Հոդվածը տեղադրվել է՝ 02-11-2023 վերանայվել է՝ 02-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: