Մեզոթելիոմայի գանգատներն ու ախտանիշները տարբերվում են՝ կախված քաղցկեղի առաջացման վայրից:
Պլևրալ մեզոթելիոման, որն ախտահարում է թոքերը ծածկող հյուսվածքը՝ թոքամիզը (պլևրա), կարող է առաջացնել՝
- կրծքավանդակի ցավ
- ցավոտ հազ
- դժվարաշնչություն կամ շնչարգելություն
- կրծքավանդակի մաշկի տակ անսովոր հյուսվածքային գոյացություն
- անբացատրելի քաշի կորուստ:
Պերիտոնեալ մեզոթելիոման, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանները ծածկող հյուսվածքում՝ որովայնամզում (պերիտոնեում), կարող է առաջացնել՝
- որովայնային ցավ
- որովայնի այտուց (ասցիտ)
- սրտխառնոց
- անբացատրելի քաշի կորուստ:
Մեզոթելիոմայի այլ ձևեր
Մեզոթելիոմայի այլ տեսակների գանգատներն ու ախտանիշները հստակ չեն, քանի որ հիվանդության այս ձևերը հանդիպում են խիստ հազվադեպ:
Պերիկարդիալ մեզոթելիոման, որն ախտահարում է սիրտը ծածկող հյուսվածքը՝ պերիկարդը, կարող է առաջացնել դժվարաշնչություն, հատկապես՝ պառկած դիրքում և կրծքավանդակային ցավեր:
Տունիկա վագինալիսի մեզոթելիոման, որն ախտահարում է ամորձիները ծածկող հյուսվածքը, սկզում կարող է ի հայտ գալ որպես ամորձու վրա այտուց կամ գոյացություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք գանգատներ և ձեզ անհանգստացնող ախտանիշներ: Մեզոթելիոմայի գանգատներն ու ախտանիշները առանձնահատուկ չեն և, ելնելով հիվանդության ցածր տարածվածությունից, ավելի հավանական է, որ կապված լինեն այլ վիճակների հետ: Եթե որևէ մշտական գանգատ և ախտանիշ թվում է անսովոր կամ անհանգստացնող, խնդրեք ձեր բժշկին գնահատել դրանք: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե երկար ժամանակի ընթացքում ենթարկվել եք ասբեստի ազդեցությանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024