Գրադարան

Մեզոթելիոմա․ ինքնօգնություն

Մեզոթելիոմա․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Պլևրալ մեզոթելիոմայի տնային խնամքի միջոցները հաճախ նման են թոքերի քաղցկեղի ժամանակ խորհուրդ տրվող այլընտրանքային միջոցներին:

Այլընտրանքային բժշկություն

Այլընտրանքային բժշկության ոչ մի մեթոդ չի կարող օգնել մեզոթելիոմայի բուժմանը: Սակայն, հավելյալ և այլընտրանքային բուժումները կարող են օգնել մեզոթելիոմայի գանգատների և ախտանիշների վերահսկմանը: Քննարկեք հնարավոր տարբերակները ձեր բժշկի հետ:

Մեզոթելիոման կարող է ճնշում առաջացնել ձեր կրծքավանդակի ներսում, որն էլ պատճառի մշտական շնչարգելության զգացում: Բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել օժանդակող թթվծնային բուժում կամ դեղեր՝ ձեզ ավելի հարմարավետ դարձնելու համար, թեև հաճախ դրանք բավարար չեն: Բժշկի առաջարկած բուժումների համադրումը հավելյալ և այլընտրանքային մոտեցումների հետ կարող է օգնել, որ ձեզ ավելի լավ զգաք:

Այլընտրանքային բուժումները, որոնք որոշակի արդյունքներ են տալիս՝ օգնելով մարդկանց հաղթահարելու շնչարգելությունը, ներառում են հետևյալը:

  • Ասեղնաբուժություն. ասեղնաբուժությունն օգտագործում է բարակ ասեղներ, որոնք տեղադրվում են ձեր մաշկի հատուկ կետերում:
  • Շնչառական վարժանքներ. բուժքույրը կամ ֆիզիոթերապևտը կարող են ձեզ սովորեցնել շնչառական մեթոդներ, որոնք կարող եք օգտագործել, երբ զգում եք շնչարգելություն: Երբեմն շնչարգելությունը կարող է դառնալ խիստ անհանգստացող՝ առաջացնելով խուճապ: Այս մեթոդների օգտագործումը կարող է օգնել, որ ավելի լավ վերահսկեք ձեր շնչառությունը և հաղթահարեք շնչահեղձ լինելու խուճապը:
  • Ռելաքսացիայի վարժանքներ. մկանների տարբեր խմբերի դանդաղորեն կծկելը և թուլացնելը կարող են օգնել ձեզ, որ ավելի թուլացած զգաք և ավելի հեշտ շնչեք: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ձեզ դիմել թերապևտի, ով կարող է սովորեցնել ռելաքսացիայի վարժանքներ, որ դուք դրանք ինքնուրույն կատարեք տանը:
  • Օդամղիչի մոտ նստելը․ օդափոխիչը ձեր դեմքին ուղղելը կարող է թեթևացնել շնչարգելության զգացումը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 04-11-2023 վերանայվել է՝ 05-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով