Եթե հեշտոցից արտահոսել է սաղմնային հյուսվածք, տեղադրեք դա մաքուր տարայի մեջ և տարեք բուժկենտրոն, քանի որ կարող է առաջանալ հետազոտության անհրաժեշտություն:
Նկատի ունեցեք, որ հղիության առաջին եռամսյակում հեշտոցային արյունային արտադրությունը չի կարելի դիտարկել որպես վիժմանը նախորդող նշան: Նման կանանց մեծ մասն ունենում է հաջող հղիություն:
Այնուամենայնիվ, եթե կարծում եք, որ սկսվել է վիժում, անպայման կապ հաստատեք բժշկի հետ, իսկ եթե հեշտոցային արյունահոսությունն առատ է՝ զանգեք 1-03 կամ դիմեք մոտակա անհետաձգելի օգնության բաժանմունք:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։