Ձեր բժիշկըկարող է կատարել մի շարք հետազոտություններ:
- Գինեկոլոգիական ներզննում. ձեր բժիշկը կարող է ստուգել, թե արդյոք ձեր արգանդի վզիկը սկսել է լայնանալ:
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). գերաձայնային հետազոտության ընթացքում ձեր բժիշկը կստուգի պտղի սրտի բաբախյունը և կորոշի, թե արդյոք սաղմը զարգանում է այնպես, ինչպես պետք է լինի: Եթե հնարավոր չէ ախտորոշել, ապա մոտ մեկ շաբաթից կարող է անհրաժեշտ լինել ևս մեկ գերձայնային հետազոտություն:
- Արյան թեստեր. կարող է ստուգել հղիության հորմոնի՝ մարդու խորիոնային գոնադոտրոպինի (ՄԽԳ, HCG) մակարդակը ձեր արյան մեջ և համեմատել այն նախորդ չափումների հետ: Եթե ձեր ՄԽԳ մակարդակի փոփոխությունների օրինաչափությունը նորմալ չէ, դա կարող է վկայել խնդրի մասին: Ձեր բժիշկը կարող է ստուգել, թե արդյոք դուք սակավարյուն եք (անեմիա), ինչը կարող է առաջանալ, եթե զգալի արյունահոսություն ունեք, և կարող է նաև ստուգել ձեր արյան խումբը:
- Հյուսվածքային թեստեր. եթե ձեզ մոտ առաջացել է հեշտոցով հյուսվածքային արտանկում, այն կարող է ուղարկվել լաբորատորիա՝ հաստատելու, որ վիժում է տեղի ունեցել, և որ ձեր ախտանիշները կապված չեն այլ պատճառի հետ:
- Քրոմոսոմային թեստեր. եթե նախկինում ունեցել եք երկու կամ ավելի վիժումներ, ձեր բժիշկը կարող է արյան թեստեր պատվիրել և՛ ձեր, և՛ ձեր զուգընկերոջ համար՝ ստուգի քրոմոսոմային գործոնի առկայությունը:
Հնարավոր ախտորոշումները ներառում են հետևյալը:
- Սպառնացող վիժում. եթե դուք արյունահոսում եք, բայց ձեր արգանդի վզիկը չի սկսել լայնանալ, վիժման վտանգ կա: Նման հղիությունները հաճախ ընթանում են առանց հետագա խնդիրների:
- Անխուսափելի (ընթացքի մեջ) վիժում. եթե դուք արնահոսում եք, ունեք կծկանքներ ու ցավեր, և ձեր արգանդի վզիկը լայնացած է, վիժումը համարվում է անխուսափելի:
- Անավարտ վիժում. եթե հեշտոցով արտահոսել է պտղի կամ ընկերքի նյութ, բայց մի մասը մնում է ձեր արգանդում, ապա դա համարվում է անավարտ վիժում:
- Չկայացած վիժում. այս դեպքում ընկերքի և սաղմնային հյուսվածքները մնում են արգանդում, բայց սաղմը մահացած է կամ երբեք չի ձևավորվել:
- Ավարտված վիժում. եթե հեշտոցից արտահոսել են հղիության բոլոր հյուսվածքները, դա համարվում է ամբողջական վիժում: Սա տարաված է մինչև 12 շաբաթը տեղի ունեցած վիժումների դեպքում :
- Կրկնվող (սովորութային) վիժում. սա մի քանի հաջորդական վիժումների առկայությունն է։
- Սեպտիկ վիժում. եթե ձեր արգանդում վարակ է զարգանում, դա հայտնի է որպես սեպտիկ վիժում: Սա կարող է լինել ծանր վարակ և պահանջում է անհապաղ բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024