Գրադարան

Միտրալ փականի հիվանդություն

Միտրալ փականի հիվանդություն

Time Read 1 րոպե

Միտրալ կամ երկփեղկ փականի հիվանդությունը սրտի ձախակողմյան խոռոչները միմյանց հաղորդակցող փականի հետ կապված խնդիր է:

Սրտի ձախ կողմի (ձախ սրտի) վերին խոռոչը կոչվում է ձախ նախասիրտ (ատրիում), իսկ ստորին խոռոչը՝ ձախ փորոք (վենտրիկուլում):

Միտրալ փականի հիվանդությունը ներառում է հետևյալ երկու վիճակները:

  • Միտրալ փականի հետհոսք (ռեգուրգիտացիա). միտրալ փականի կափույրները կարող են կիպ չփակվել: Սա առաջացնում է ձախ փորոքից դեպի ձախ նախասիրտ արյան հետհոսք:
  • Միտրալ փականի նեղացում (ստենոզ). միտրալ փականի կափույրները կարող են հաստանալ կամ կարծրանալ, նաև՝ կարող են միաձուլվել: Սա նեղացնում է փականային բացվածքը, որով արյունը ձախ նախասրտից մղվում է դեպի ձախ փորոք` հանգեցնելով մի վիճակի, երբ նվազում է նույն անցքով արյան մղումը դեպի ձախ փորոք:

Միտրալ փականի հիվանդության բուժումը կախված է վիճակի ծանրության աստիճանից և վատթարանալուց: Երբեմն խորհուրդ է տրվում վիրահատություն՝ միտրալ փականը վերականգնելու կամ փոխարինելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 16-11-2023 վերանայվել է՝ 17-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով