Գրադարան
Միտրալ փականի հիվանդություն. բարդություններ

1 րոպե
Միտրալ փականի հիվանդությունը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների:
Օրինակ, միտրալ փականի ծանր անբավարարությունը հանգեցնում է սրտի աշխատանքի լրացուցիչ ծանրաբեռնման, որն էլ իր հերթին կարող է առաջացնել ձախ փորոքի մեծացում (գերաճ կամ հիպերտրոֆիա) և սրտի մկանների թուլացում՝ վիճակ, որն ընկած է սրտային անբավարարության հիմքում:
Միտրալ փականի հիվանդության այլ բարդություններից են՝
- անկանոն և հաճախ՝ արագացած սրազարկ, որը կոչվում է նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա)
- թոքային արյունատար անոթներում բարձր արյան ճնշում, որը կոչվում է թոքային գերճնշում (հիպերտենզիա)
- արյան մակարդուկներ (թրոմբ)
- կանգային սրտային անբավարարություն
- ինսուլտ (կաթված):
Հոդվածը տեղադրվել է՝ 16-11-2023 վերանայվել է՝ 16-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: