Հանրային բացասական վերաբերմունք. նարկոլեպսիան կարող է առաջացնել լուրջ խնդիրներ ինչպես ձեր անձնական, այնպես էլ մասնագիտական՝ աշխատանքային առօրյայում: Մարդիկ կարող են մտածել, որ դուք ծույլ եք կամ պարզապես քնկոտ եք` չիմանալով, որ ցերեկային քնկոտությունը ձեր հիվանդության նշաններից մեկն է: Դպրոցում կամ համալսարանում կարող է տուժել ձեր առաջադիմությունը, իսկ աշխատավայրում՝ արտադրողականությունը:
Ինտիմ հարաբերությունների խաթարում. բուռն զգացմունքները, օրինակ՝ զայրույթը կամ ուրախությունը, կարող են նպաստել նարկոլեպսիայի ախտանիշների (օրինակ՝ կատապլեքսիայի) դրսևորմանը՝ դրդելով մարդուն խուսափել հուզական և ինտիմ փոխհարաբերություններից:
Ֆիզիկական վնասվածք. քնի նոպաները կարող են բերել ֆիզիկական վնասվածքների: Նարկոլեպսիայով մարդկանց մոտ բարձր է ավտովթարի հավանականությունը ղեկին նիրհելու պատճառով: Նույն կերպ, խոհանոցային գործեր անելիս հանկարծահաս քունը կարող է առաջացնել պատահական վնասվածքներ (կտրված վերքեր) կամ այրվածքներ:
Գիրություն. նարկոլեպսիայով մարդիկ ավելի հավանական է, որ կհավաքեն ավելցուկային կիլոգրամներ: Քաշի ավելացումը և գիրությունը կարող է կապված լինել օրգանիզմի նյութափոխանակության ցածր մակարդակի՝ դանդաղեցման հետ:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։