Եթե ունեք նարկոլեպսիա, ձեզ կարող է օգտակար լինել հետևյալ խորհուրդներին հետևելը:
Շարժվեք օրակարգով. ամեն օր, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին գիշերները քնեք և առավոտյան արթնացեք նույն ժամերին:
Կարգավորեք նիրհումները. օրվա ընթացքում, կանոնավոր ժամանակային միջակայքերով պլանավորեք կարճատև նիրհումներ: Օրինակ, 20-րոպեանոց քունը կարող է թարմացնել ձեր ուժերն հետագա 2-3 ժամվա համար: Որոշ դեպքերում գուցե ավելի երկար քնի կարիք զգացվի:
Խուսափեք նիկոտինից և ալկոհոլից. այս նյութերի օգտագործումը, հատկապես՝ գիշերային ժամերին, կարող են վատթարացնել ձեր գանգատներն ու ախտանիշները:
Դարձեք ֆիզիկապես ակտիվ. գիշերային քնից առնվազն 4-5 ժամ առաջ չափավոր ծանրաբեռնվածության կանոնավոր վարժանքները կարող են օգնել ձեզ, որպեսզի արթուն մնաք ցերեկվա ժամերին և ավելի լավ քնեք գիշերները:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։