Նարկոլեպսիա (ցերեկային քնկոտություն)
14-03-2021
1 րոպե

Նարկոլեպսիան քրոնիկ` երկարատև ընթացքով քնի խանգարում է, որը բնութագրվում է ցերեկային քնկոտությամբ և քնի հանկարծակի նոպաներով:
Նարկոլեպսիայով մարդիկ դժվարանում են երկար ժամանակ արթուն մնալ՝ անկախ իրավիճակից, տեղից ու ժամանակից: Հանկարծակի քնկոտությունը կարող է ի հայտ գալ ցանկացած պահի և ցանկացած վայրում, ուստի կարող է լրջորեն խաթարել ձեր առօրյա կյանքը:
Հիվանդների մոտ 70%-ի մոտ նարկոլեպսիան կարող է զուգակցվել մկանային ուժի (տոնուս) հանկարծակի կորստով: Սա կոչվում է «կատապլեքսիա» և կարող է ի հայտ գալ հզոր զգացմունքների՝ հուզական ազդեցության ժամանակ: Եթե նարկոլեպսիան զարգանում է կատապլեքսիայի հետ միասին, նման վիճակը կոչվում է «1-ին տիպի նարկոլեպսիա», իսկ եթե առանց կատապլեքսիայի՝ «2-րդ տիպի նարկոլեպսիա»:
Նարկոլեպսիան քրոնիկ հիվանդություն է, որը վերջնական բուժում չունի: Սակայն, դեղերը և ապրելակերպի փոփոխությունները կարող են օգնել ախտանիշների կառավարմանն ու վերահսկմանը:
Նարկոլեպսիայով ապրող մարդուն կարող է օգտակար լինել համակողմանի աջակցությունը՝ ընտանիքի անդամներից, ընկերներից, գործընկերներից կամ ուսուցիչներից ու դասախոսներից:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022