Ինչպես ծխողների մեծամասնությունը, դուք հավանաբար ծխելը դադարեցնելու գոնե մեկ լուրջ փորձ եք արել:
Իրականում, առաջին իսկ փորձից ծխելը դադարեցնելու հաջող դեպքերը հազվադեպ են, հատկապես, եթե փորձում եք դա անել առանց օգնության: Շատ ավելի հավանական է, որ դուք կարողանաք դադարեցնել ծխելը, եթե օգտվեք դեղամիջոցներից և խորհրդատվությունից, որոնք երկուսն էլ արդյունավետ են, հատկապես զուգակցելու դեպքում:
Դեղորայք
Ծխելը թողնելու որոշ ապրանքներ հայտնի են որպես նիկոտինային փոխարինող բուժում, քանի որ դրանք պարունակում են տարբեր քանակությամբ նիկոտին: Գոյություն ունեն ծխելը թողնելու երկու հաստատված դեղամիջոց, որոնք չեն պարունակում նիկոտին:
Այս դեղերից որևէ մեկը կարող է օգնել նիկոտինի նկատմամբ հակումների և զրկանքի ախտանիշների մեղմացմանը, ինչը մեծացնում է հավանականությունը, որ դուք վերջնականապես կդադարեցնեք ծխելը: Մեկից ավելի դեղամիջոցի օգտագործումը կարող է օգնել ձեզ, որ ավելի լավ արդյունքների հասնեք:
Չնայած դուք կարող եք ինքնուրուն գնել ծխելը թողնելու որոշ ապրանքատեսակներ, լավ գաղափար է, որ նախապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ: Միասին կարող եք ուսումնասիրել, թե որ դեղամիջոցները կարող են ճիշտ լինել ձեզ համար, երբ սկսել դրանք ընդունել և հնարավոր կողմնակի ազդեցությունները:
Խորհրդատվություն
Դեղորայքն օգնում է ձեզ հաղթահարել՝ նվազեցնելով զրկանցի ախտանիշներն ու ծխելու ցանկությունը, մինչդեռ վարքաբանական բուժումներն օգնում են զարգացնելու այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են ծխախոտից վերջնականապես հրաժարվելու համար: Որքան շատ ժամանակ անցկացնեք խորհրդատուի հետ, այնքան ավելի լավ բուժման արդյունքների կհասնեք:
Անհատական կամ խմբային խորհրդատվության ընթացքում դուք սովորում եք ծխելը դադարեցնելու մեթոդներ և հմտություններ, որոնք կարող եք օգտագործել ձեր առօրյա կյանում: Շատ հիվանդանոցներ, առողջապահական ծրագրեր, առողջապահական ծառայություններ մատուցողներ և գործատուներ առաջարկում են բուժման ծրագրեր: Որոշ բժշկական կենտրոններ նաև տրամադրում են հիվանդանոցային բուժման ծրագրեր:
Խուսափելու մեթոդներ
Էլեկտրոնային սիգարետները (e-ծխախոտներ) չեն ապացուցել, որ անվտանգ են։ Դրանք նաև ծխելը դադարեցնելու տեսանկյունից ավելի արդյունավետ չեն, քան նիկոտինին փոխարինող դեղամիջոցները: Իրականում, շատ մարդիկ, ովքեր օգտագործում են էլեկտրոնային ծխախոտներ ծխելը դադարեցնելու համար, հայտնաբերում են, որ օգտագործում են երկու տեսակն էլ, այլ ոչ թե թողնում են ծխելը:
Միևնույն ժամանակ, լավ միտք չէ ծխելը ծխախոտի օգտագործման մեկ այլ տեսակով փոխարինելը: Ցանցացած ձևով արտադրվող ծխախոտը անվտանգ չէ, ուստի զերծ մնացեք այս ապրանքներից՝
- լուծվող ծխախոտային արտադրանք
- անծուխ ծխախոտ
- նիկոտինային սառնաշաքարներ և բալզամներ
- սիգարներ և ծխամորճեր
- նարգիլեներ (հուկահներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 23-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024