Ոչ ալերգիկ կամ վազոմոտոր ռինիտը կարող է կապված լինել հետևյալ վիճակների և հիվանդությունների հետ:
- Քթի պոլիպներ. սրանք փափուկ գոյացություններ են, որոնք ձևավորվում են քթի խոռոչը ներսից ծածկող լորձաթաղանթի վրա: Պոլիպները կարող են ձևավորվել նաև քթի և գլխի ոսկերի ներսում գտնվող տարածություններում, որոնք կոչվում են ծոցեր կամ սինուսներ (օրինակ՝ հայմորյան խոռոչներ): Պոլիպներն առաջանում են այտուցից, որը նաև հայտնի է որպես բորբոքում: Դրանք քաղցկեղ չեն: Փոքր պոլիպները կարող են խնդիրներ չառաջացնել, սակայն ավելի մեծերը կարող են արգելափակել օդի հոսքը քթային անցուղիներով, որն էլ դժվարացնի շնչելը:
- Սինուսիտ. սա հարքթային խոռոչների (ծոցերի) այտուց է: Ոչ ալերգիկ ռինիտի պատճառով քթի երկարատև փակվածությունը կարող է մեծացնել սինուսիտի ռիսկը:
- Առօրյա կյանքի հետ կապված խնդիրներ. ոչ ալերգիկ ռինիտը կարող է ազդել ձեր աշխատանքի կամ ուսանողական առաջադիմության վրա: Հնարավոր է, որ ձեզ անհրաժեշտ լինի արձակուրդ վերցնել, երբ ձեր ախտանիշները սրվում են կամ երբ ձեզ անհրաժեշտ է ստուգում անցնել:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024