Եթե ունեք ոչ ալերգիկ կամ վազոմոտոր ռինիտ, միջոցներ ձեռնարկեք ձեր ախտանիշները թեթևացնելու և սրացումները կանխելու համար:
- Իմացեք ձեր հարբուխի հրահրիչների (տրիգերների) մասին․ պարզեք, թե ինչ գործոններ են առաջացնում կամ վատթարացնում ձեր ախտանիշները: Սա թույլ կտա, որ ապագայում հնարավորինս հեռու մնաք դրանցից։ Ձեր բժիշկը կարող է օգնել, որ ավելի հեշտությամբ առանձնացնեք ձեզ շրջապատող տրիգերները:
- Չափազանց երկար մի՛ օգտագործեք քթային դեկոնգեստանտ սփրեյներ կամ կաթիլներ․ այս դեղամիջոցների մի քանի օրից ավելի օգտագործումը կարող է վատթարացնել ձեր ախտանիշները:
- Ստացեք բուժում, որը լավագույնս է օգնում․ եթե փորձել եք մի դեղամիջոց, որը բավականաչափ չի օգնում, խոսեք ձեր բժշկի հետ: Կարող է անհրաժեշտ լինել բուժման փոփոխություն՝ ձեր ախտանիշները կանխելու կամ թեթևացնելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 07-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024