Գրադարան
Ոչ ալերգիկ ռինիտ․ ախտանիշներ

1 րոպե
Ոչ ալերգիկ կամ վազոմոտոր ռինիտի ախտանիշները հաճախ հայտնվում և անցնում են ամբողջ տարվա ընթացքում:
Ձեր ախտանիշները կարող են ներառել՝
- փակված կամ հոսացող քիթ
- փռշտոց
- լորձ ըմպան-կոկորդում
- հազ։
Ոչ ալերգիկ ռինիտը հաճախ քթի, աչքերի կամ կոկորդի քոր չի առաջացնում: Այդ ախտանիշն ավելի շուտ կապված է ալերգիայի, օրինակ՝ ալերգիկ ռինիտի հետ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր ընտանեկան բժշկին, եթե՝
- ունեք լուրջ ախտանիշներ
- չեք լավանում տնային միջոցներով կամ դեղատոմս չպահանջող սովորական դեղերով
- ձեր օգտագործած դեղերը դրսևորել են անցանկալի ազդեցություններ:
Հոդվածը տեղադրվել է՝ 07-11-2023 վերանայվել է՝ 07-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: