Գրադարան

Ոչ ալերգիկ ռինիտ (հարբուխ)

Ոչ ալերգիկ ռինիտ (հարբուխ)

Time Read 1 րոպե

Ոչ ալերգիկ կամ վազոմոտոր ռինիտն արտահայտվում է փռշտոցով կամ քթի լցվածությամբ, փակվածությամբ կամ քթահոսությամբ:

Այն կարող է լինել երկարաժամկետ խնդիր՝ չունենալով որէև հստակ պատճառ: Ախտանիշները նման են ալերգիկ ռինիտի (հարբուխի) ախտանիշներին, որը նաև կոչվում է խոտային տենդ: Սակայն, ոչ ալերգիկ ռինիտի պատճառը ալերգիան չէ:

Ոչ ալերգիկ ռինիտը կարող է հանդիպել ինչպես երեխաների, այնպես էլ չափահասների շրջանում, սակայն ավելի տարածված է 20 տարեկանից հետո: Ախտանիշների դրսևորմանը նպաստող գործոնները տարբերվում են անձից անձից: Այս գործոնները (տրիգերներ) կարող են ներառել՝

  • օդածին փոշի, գոլորշի և այլ գրգռիչներ
  • եղանակի փոփոխություններ
  • դեղեր
  • տաք կամ կծու կերակուրներ
  • երկարաժամկետ կամ քրոնիկ առողջական խնդիրներ:

Բժիշկները հաճախ նախ համոզվում են, որ առկա ախտանիշները ալերգիայի պատճառով չեն: Ուստի, ձեզ կարող է անհրաժեշտ լինել հանձնել մաշկային կամ արյան թեստեր՝ պարզելու, թե արդյոք ունեք ալերգիկ ռինիտ:

Իմացե՛ք ավելին ալերգիկ ռինիտի մասին:

Հոդվածը տեղադրվել է՝ 07-11-2023 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով