Նորովիրուսը (նախկինում` Նորվոլկ վիրուս) այն վիրուսի անվանումն է, որը հարուցում է գաստրոէնտերիտով ընթացող նորովիրուսային վարակ:
Նորովիրուսները խիստ վարակիչ են։ Սա նշանակում է, որ նորովիրուսային վարակը հեշտությամբ կարող է փոխանցվել ուրիշներին: Վիրուսը տարածվում է կղանքով և փսխումով: Դուք կարող եք վիրուսը տարածել այն պահից, երբ առաջին անգամ ունեք հիվանդության ախտանիշներ մինչև ապաքինվելուց մի քանի օր հետո: Նորովիրուսները կարող են օրերով կամ շաբաթներով մնալ մակերեսների և առարկաների վրա:
Նորովիրուսային վարակ կարող եք ստանալ հետևյալ ճանապարհներով՝
- ուտելով վարակված սնունդ
- խմելով վարակված ջուր
- ձեռքերով դիպչելովձեր բերանին այն բանից հետո, երբ ձեր ձեռքը շփվել է վարակված մակերեսի կամ առարկայի հետ
- վարակված մակերեսների կամ առարկաների հետ շփվելուց հետո չլվացած
- սերտ շփվելով նորովիրուսային վարակ ունեցող անձի հետ:
Նորովիրուսները դժվար է ոչնչացնել, քանի որ դրանք կարող են դիմակայել տաք և սառը ջերմաստիճաններին և բազմաթիվ ախտահանիչներին:
Ռիսկի գործոններ
Նորովիրուսով վարակվելու ռիսկի գործոնները ներառում են՝
- սնվելն այնպիսի վայրերում, որտեղ սնունդը մշակել է նորովիրուսային վարակ ունեցող անձը կամ սննդամթերքը շփվել է վարակված ջրի կամ մակերեսների հետ
- նախադպրոցական կամ երեխայի խնամքի կենտրոններ հաճախելը
- սերտ շփումներ ենթադրող հաստատություններում ապրելը, օրինակ՝ խնամքի կենտրոններ, փակ հաստատություններ և այլն
- հյուրանոցներում, հանգստյան տներում, զբոսաշրջային նավերում և մարդաշատ այլ վայրերում մնալը և ռեստորաններից օգտվելը
- նորովիրուսային վարակ ունեցողի հետ շփվելը:
Հոդվածը հրապարակվել է՝ 16-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024