Նորովիրուսային վարակ. ախտանիշներ
16-05-2021
1 րոպե

Նորովիրուսային վարակը սկսվում է գաստրոէնտերիտին բնորոշ փորլուծությամբ և փսխումներ
Նորովիրուսի հիմնական ախտանիշներն են՝
- սրտխառնոց
- փսխում
- ստամոքսի շրջանի ցավ կամ կծկանքներ (սպազմ)
- ջրիկ կամ թուլացած փորլուծություն
- վատ ինքնազգացողություն
- մարմնի ջերմաստիճանի թեթև բարձրացում
- մկանացավ։
Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց 12-48 ժամ հետո (թեև կարող են զարգանալ ավելի սրընթաց՝ մինչև 12 ժամվա ընթացքում) և տևում են 1-3 օր: Այնուամենայնիվ, կղանքով վիրուսի տարածումը կարող է շարունակվել լավանալուց հետո մինչև երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի երկար, եթե ունեք որևէ առողջական խնդիր:
Որոշ մարդկանց մոտ վարակը կարող է որևէ գանգատ չառաջացնել, որը չի նշանակում, որ նրանք վարակիչ չեն և չեն կարող վիրուսը փոխանցել այլ մարդկանց:
Նորովիրուսային վարակը խիստ հազվադեպ է ընթանում բարդություններով կամ առաջացնում երկարատև առողջական խնդիրներ, հատկապես առողջ մարդկանց մոտ: Ախտանիշները կարող են ավելի ծանր կամ երկարատև դառնալ մեծ տարիքով մարդկանց, մանկահասակ երեխաների կամ թուլացած իմունային համակարգով մարդկանց շրջանում: Սրընթաց կամ ծանր նորովիրուսային վարակը կարող է պահանջել կարճատև հիվանդանոցային բուժում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- փորլուծությունը շարունակվում է ավելի քան մի քանի օր, եթե չափահաս եք կամ ավելի քան 24 ժամ, եթե խոսքը երեխայի մասին է
- ունեք չդադարող փսխումներ և ջրազրկման նշաններ, օրինակ՝ միզարձակության քչացում, քնկոտություն կամ բերանի լորձաթաղանթի չորություն
- ունեք բարձր ջերմություն (տենդ)
- ունեք ուղիղ աղիքի կամ ստամոքսի շրջանի սուր ցավեր
- ձեր լուծն արյունային կամ սևացած է։
Հոդվածը վերանայվել է՝ 16-05-2021