Գրադարան
Նորովիրուսային վարակ. բարդություններ

1 րոպե
Բազմաթիվ մարդկանց մոտ նորովիրուսային վարակը սովորաբար անցնում է մի քանի օրվա ընթացքում և կյանքին վտանգ չի ներկայացնում:
Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ, հատկապես՝ փոքր երեխաների, տարիքով չափահասների և թուլացած իմունային համակարգով կամ այլ առողջական վիճակով մարդկանց կամ հղի կանանց մոտ նորովիրուսային վարակը կարող է ծանր ընթացք ստանալ: Նորովիրուսային վարակը կարող է հանգեցնել ծանր ջրազրկման և նույնիսկ մահվան:
Ջրազրկման նախազգուշական նշանները ներառում են՝
- հոգնածություն
- բերանի և կոկորդի չորություն
- անհանգստություն
- գլխապտույտ
- միզարձակման քչացում (օլիգուրիա):
Ջրազրկված երեխաները կարող են լաց լինել քիչ կամ առանց արցունքների: Նրանք կարող են լինել անսովոր քնկոտ կամ անհանգիստ:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: