Չափահասները կարող են խմել ջուր, նոսրացված մրգահյութեր կամ օրալ ռեհիդրատացիոն լուծույթներ: Նկատի ունեցեք, որ շաքարի մեծ քանակությամբ հեղուկները, օրինակ՝ գազավորված ըմպելիքներ, խիտ քաղցրահամ մրգեր և այլն, կարող են վատթարացնել փորլուծությունը:
Եթե տանը չունեք ռեհիդրատացիոն լուծույթ, կարող եք օգտագործել այս հեղուկները՝ չմոռանալով նախապես դրանք նոսրացնել՝
նոսրացված հյութ կամ այլ ոչ գազավորված ըմպելիք. խառնեք 1 չափաբաժին հյութը 4 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 40 մլ հյութը 160 մլ ջրի հետ)
կորդիալ. խառնեք 1 չափաբաժին կորդիալը 20 չափաբաժին ջրի հետ (օրինակ՝ 5 մլ կորդիալը 100 մլ ջրի հետ):
Փոքր քանակի և մանրացված սննդի ընդունումը կարող են օգնել փսխումների մեղմացմանը: Փորձեք ձեր սննդում ներառել՝
ապուր
օսլա պարունակող սննդամթերքներ և ձավարեղեն, օրինակ՝ կարտոֆիլ, արիշտա, բրինձ կամ կրեկերներ
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։