Լավ լվացե՛ք ձեռքերը հոսող մաքուր ջրով և օճառով, հատկապես զուգարանից օգտվելուց կամ երեխայի կամ խնամյալի տակդիրները փոխելուց հետո, սնունդ ընդունելուց կամ հում սննդամթերքի հետ գործ ունենալուց առաջ և հետո։
Խուսափե՛ք ախտոտված մթերքից և ջրից, ինչպես նաև հրաժարվեք վատառողջ մարդու պատրաստատած կերակուրներից։
Հոսող մաքուր ջրի տակ լավ լվացե՛ք հում սննդամթերքները, հատկապես մրգերը, բանջարեղենները և ծովամթերքը։
Լիարժեք ջերմային մշակման ենթարկե՛ք ծովամթերքը:
Փսխման և կղանքային զանգվածները հեռացրե՛ք զգուշորեն, որ խուսափեք վիրուսի օդով կամ այլ տարածումը: Օգտագործեք միանգամյա օգտագործման թղթե սրբիչներ, փորձեք չտարածել ախտոտված մակերեսը և հեռացրեք աղբը միանգամյա պլաստիկ պարկով: Օգտագործեք միանգամյա օգտագործման ձեռնոցներ: Տաք ջրով և ախտահանիչներով լավ լվացեք անկողնային սպիտակեղենը, շորերը, ներքնաշորերը և բոլոր մնացած այն պարագաները, որոնք կեղտոտվել են փորլուծության կամ փսխման մնացուկներով:
Ախտահանե՛ք բոլոր այն մակերևույթները, որոնք կարող են վարակված լինել. օգտագործեք քլորային ախտահանիչ լուծույթներ: Գործն արեք ձեռնոցներով:
Խուսափե՛ք աշխատանքի ներկայանալուց, հատկապես, եթե ձեր աշխատանքը նախատեսում է սննդի հետ շփում: Հիշեք, որ ախտանիշներն անհետանալուց հետո մի քանի օր մնում եք վարակիչ: Նույն կերպ, մի քանի օր մի ուղարկեք նոր լավացած երեխային նախակրթարան կամ դպրոց:
Խուսափե՛ք ճանապարհորդելուց, քանի դեռ ձեր գանգատներն ու ախտանիշները լիարժեքորեն չեն անհետացել:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։