Նորովիրուսային վարակ. բուժում
16-05-2021
1 րոպե

Նորովիրուսային վարակի որևէ առանձնահատուկ բուժում գոյություն չունի, և լավացումը հիմնականում կախված է իմունային համակարգի վիճակից (օրգանիզմի դիմադրողականությունից):
Բազմաթիվ մարդկանց մոտ վարակը սովորաբար ինքնուրույն լավանում է մի քանի օրվա ընթացքում:
Ինչպես մյուս գաստրոէնտերիտների, այնպես էլ նորովիրուսային վարակի բուժման լավագույն տարբերակը հանգիստն է և առատ հեղուկներ ընդունելը, որ կանխարգելվի փսխման և փորլուծության առաջացրած ջրազրկումը: Սա հատկապես կարևոր է մեծ տարիքի մարդկանց և մանկահասակ երեխաների դեպքում:
Ապահովեք ջրի համարժեք մուտքն օրգանիզմ՝ խմելով առատ հեղուկներ, օրինակ՝ դեղատներում ազատ վաճառվող ներքին ընդունման (օրալ) ռեհիդրատացիոն լուծույթներ:
Ծանր ջրազրկումը բուժվում է հիվանդանոցային պայմաններում, որտեղ ջրի և էլեկտրոլիտների կորուստը լրացվում է ներերակային ինֆուզիոն լուծույթներով (կաթիլային):
Նորովիրուսի վրա ազդող որևէ դեղ կամ հակաբիոտիկ գոյություն չունի: Դուք պետք է խուսափեք փսխման կամ փորլուծության դեմ դեղամիջոցներ օգտագործելուց, քանի դեռ այդ մասին չի հրահանգել ձեր բժիշկը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022