Գրադարան

Օրթոստատիկ հիպոտենզիա. բարդություններ

Օրթոստատիկ հիպոտենզիա. բարդություններ

Time Read 1 րոպե

Մշտական օրթոստատիկ հիպոտենզիան կարող է լուրջ բարդություններ առաջացնել, հատկապես մեծ տարիքով մարդկանց մոտ:

Դրանք ներառում են հետևյալը:

  • Ընկնելը. ուշագնացության հետևանքով ընկնելը տարածված բարդություն է օրթոստատիկ հիպոտենզիայով մարդկանց մոտ:
  • Ինսուլտ. օրթոստատիկ հիպոտենզիայի հետևանքով կանգնած և նստած վիճակներում արյան ճնշման տատանումները կարող են ինսուլտի ռիսկի գործոն լինել՝ գլխուղեղի արյան հոսքի նվազման պատճառով:
  • Սրտանոթային հիվանդություններ. օրթոստատիկ հիպոտենզիան կարող է ռիսկի գործոն դառնալ սրտանոթային հիվանդությունների և բարդությունների համար, ինչպիսիք են կրծքավանդակի ցավը (կրծքահեղձուկ կամ ստենոկարդիա), սրտային անբավարարությունը կամ սրտի ռիթմի խանգարումները (առիթմիաներ):

Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով