Գրադարան
Օրթոստատիկ հիպոտենզիա. բուժում

1 րոպե
Օրթոստատիկ հիպոթենզիայի կամ թերճնշման բուժումն ուղղված է ոչ թե արյան ցածր ճնշմանը, այլ՝ պատճառին:
Օրինակ, եթե օրթոստատիկ հիպոտենզիայի պատճառը ջրազրկումն է, ձեր բժիշկը կարող է առաջարկել ապրելակերպի փոփոխություններ, օրինակ՝ ավելի շատ ջուր խմելը: Եթե կանգնելիս արյան ճնշման անկում է առաջացնում դեղամիջոցը, բուժումը կարող է ներառել դեղաչափը փոխելը կամ այդ դեղամիջոցի օգտագործման դադարեցումը:
Թեթև օրթոստատիկ հիպոտենզիայի դեպքում ամենապարզ բուժումներից մեկը նստելն է կամ ետ պառկելը, երբ կանգնելուց անմիջապես հետո գլխապտույտ եք զգում: Նման դեպքերում հաճախ ախտանիշներն ինքնաբերաբար վերանում են: Սակայն, երբեմն օրթոստատիկ հիպոթենզիայի բուժման համար անհրաժեշտ է դեղորայք:
Դեղորայքային բուժում
Եթե օրթոստատիկ հիպոտենզիան չի բարելավվում ապրելակերպի փոփոխություններով, կարող են անհրաժեշտ լինել դեղամիջոցներ՝ արյան ճնշումը կամ արյան ծավալը բարձրացնելու համար: Դեղորայքի տեսակը կախված է օրթոստատիկ հիպոտենզիայի տեսակից:
Օրթոստատիկ հիպոթենզիայի բուժման համար օգտագործվող դեղերից են Միդոդրինը (Օրվատեն), Դրոքսիդոպան (Նորթերա), Ֆլուդրոկորտիզոնը կամ Պիրիդոստիգմինը (Մեստինոն, Ռեգոնոլ):
Խոսեք ձեր բժշկի հետ այս դեղերի ռիսկերի և օգուտների մասին՝ որոշելու, թե որն է ձեզ համար լավագույնը:
Հոդվածը տեղադրվել է՝ 16-05-2023 վերանայվել է՝ 16-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: