Գրադարան
Օստեոմիելիտ. բարդություններ

1 րոպե
Բուժումից դուրս մնացած կամ ծանր ընթացքով օստեոմիելիտը կարող է բերել ծանր բարդությունների:
Օստեոմիելիտի հիմնական բարդությունները ներկայացվում են ստորև:
- Ոսկրի մեռուկացում (օստեոնեկրոզ). ոսկրի վարակը կարող է խաթարել նույն ոսկրի արյան շրջանառությունը՝ բերելով մեռուկացման (նեկրոզ): Ոսկրի մեռուկացած հատվածները ենթակա են վիրահատական հեռացման, որից հետո՝ հզոր հակաբիոտիկային բուժման:
- Սեպտիկ արթրիտ (հոդաբորբ). երբեմն ներոսկրային վարակը կարող է տարածվել դեպի մոտակա հոդ:
- Աճի խանգարում. եթե օստեոմիելիտը զարգանում է երեխաների ձեռքերի կամ ոտքերի խողովակավոր ոսկրի ծայրի «աճման զոնայում», տվյալ ոսկրի աճը կարող է խաթարվել:
- Մաշկի քաղցկեղ. օստեոմիելիտի հետևանքով կարող է ձևավորվել թարախի դատարկման ուղի՝ ոսկրից դեպի դուրս բացվող բաց վերք կամ խուղակ, որի շրջապատող մաշկը ենթարկվում է տափակբջջային քաղցկեղի զարգացման բարձրացած ռիսկի:
Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2021 վերանայվել է՝ 03-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: