Գրադարան

Օստեոմիելիտ. ախտորոշում

Օստեոմիելիտ. ախտորոշում

Time Read 2 րոպե

Բժիշկը կարող է զգալ ախտահարված ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքի լարվածություն, այտուցվածություն կամ տեղային տաքություն:

Օստեոմիելիտի ախտորոշումը հաստատելու համար գանգատները և հիվանդության պատությունը լսելուց և զննելուց հետո բժիշկը կառաջարկի մի շարք հետազոտություններ:

Արյան թեստեր

Արյան թեստերը կարող են հայտնաբերել արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) բարձրացած մակարդակները և վարակի դեմ օրգանիզմի պայքարի մասին վկայող այլ գործոնները: Եթե օստեոմիելիտը պատճառվել է արյան վարակով, արյան մանրէաբանական թեստը կարող է հայտնաբերել վարակի հարուցիչը:

Թեև արյան թեստերը չեն օգնում օստեոմիելիտի ախտորոշման հաստատմանը, դրանք կարող են օգնել որոշելու, թե ինչպիսի լրացուցիչ թեստերի և միջամտությունների կարիք կա։

Պատկերային հետազոտություններ

  • Ռենտգեն. ռենտգեն հետազոտությունը կարող է հայտնաբերել ոսկրային վնասումը: Այնուամենայնիվ, ախտահարված ոսկրը ռենտգեն-տեսանելի դառնում է օստեոմիելիտի զարգացումից մի քանի շաբաթ հետո:
  • Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ռադիոալիքների և հզոր մագնիսական դաշտերի օգտագործմամբ ՄՌՏ-ն կարող է արտածել ոսկրի և այն շրջապատող փափուկ հյուսվածքների խիստ մանրակրկիտ պատկերները:
  • Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ հետազոտությունը միատեղում է տարբեր անկյուններից ստացված ռենտգեն պատկերները և ստեղծում օրգանիզմնի ներքին կառուցվածքների խաչաձև հատվող պատկերներ: ԿՏ-ն սովորաբար նշանակվում է, եթե որևէ պատճառով ՄՌՏ-ն հնարավոր չէ իրականացնել:

Ոսկրի բիոպսիա

Ոսկրի բիոպսիան կարող է հայտնաբերել ոսկրը վարակած միկրոբի տեսակը, որը բժշկին օգնում է ընտրելու տվյալ միկրոբի վրա լավագույն ազդող հակաբիոտիկը:

Բաց բիոպսիան պահանջում է անզգայացում և վիրահատական միջամտություն: Որոշ իրավիճակներում վիրաբույժը կարող է տեղային անզգայացման ներքո ռենտգեն և այլ պատկերային հետազոտության վերահսկողությամբ իրականացնել երկար ասեղով ասպիրացիոն բիոպսիա:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-05-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով