վարակի շրջանի այտուց, տեղային տաքություն և կարմրություն
վարակի շրջանի (ոսկրային) ցավ
ընդհանուր անհարմարավետության զգացում (դիսկոմֆորտ) և հոգնածություն։
Երբեմն օստեոմիելիտը որևէ գանգատ և ախտանիշ չի առաջացնում կամ դրանք դժվար է տարբերակել այլ խնդիրներից: Օստեոմիելիտի ախտորոշումը դժվարանում է հատկապես նորածինների, մեծ տարիքով չափահասների և թուլացած իմունային համակարգով մարդկանց մոտ:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե ունեք վատթարացող ոսկրային ցավ և բարձր ջերմություն: Եթե որևէ հիվանդության, վերջերս տարած վիրահատության կամ վնասվածքի պատճառով ունեք վարակի բարձր ռիսկ, այցելեք բժշկին առանց հետաձգելու, եթե ունեք վերոնշյալ ախտանիշները:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։