Ձվարանների քաղցկեղի կանխարգելման հստակ միջոց չկա:
Այնուամենայնիվ, կարող են լինել ձեր ռիսկը նվազեցնելու ուղիներ:
- Մտածեք հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելու մասին. հարցրեք ձեր բժշկին, արդյոք ծննդաբերության վերահսկման հաբերը (բերանային կամ օրալ հակաբեղմնավորիչները) կարող են օգտակար լինել ձեզ համար: Հակաբեղմնավորիչ հաբեր ընդունելը նվազեցնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Սակայն, այս դեղամիջոցներն ունեն ռիսկեր, ուստի քննարկեք, թե արդյոք օգուտները գերակշռում են այդ ռիսկերին՝ ելնելով ձեր իրավիճակից:
- Ձեր բժշկի հետ քննարկեք ձեր ռիսկի գործոնները. եթե ունեք կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ), տեղեկացրեք ձեր բժշկին: Ձեր բժիշկը կարող է որոշել, թե դա ինչ կարող է նշանակել քաղցկեղի ձեր սեփական ռիսկի համար: Բժիշկը կարող է ձեզ ուղղորդել գենետիկ խորհրդատուի մոտ, որը կարող է օգնել ձեզ որոշելու, թե արդյոք գենետիկ թեստավորումը կարող է օգտակար լինել ձեզ համար: Եթե պարզվի, որ դուք ունեք գենային փոփոխություն (մուտացիա), որը մեծացնում է ձվարանների քաղցկեղի ռիսկը, կարող եք մտածել ձեր ձվարանների հեռացման վիրահատության մասին՝ քաղցկեղը կանխելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024