Գրադարան
Ձվարանի քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Ձվարանների քաղցկեղը սկզբում՝ վաղ փուլերում կարող է որևէ նկատելի ախտանիշ չառաջացնել:
Երբ ձվարանների քաղցկեղի ախտանիշներն ի հայտ են գալիս, դրանք սովորաբար վերագրվում են այլ, ավելի տարածված առողջական վիճակներին, ինչպիսիք են գրգռված աղու համախտանիշը կամ նախադաշտանային համախտանիշը:
Ձվարանների քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝
- որովայնի փքվածություն (մետեորիզմ)
- ուտելիս արագ հագեցման (կշտանալու) զգացում
- քաշի կորուստ
- կոնքի շրջանում անհարմարավետության զգացում
- զուգարան գնալու սովորույթի (կղազատման) խանգարումներ, օրինակ՝ փորկապություն
- հաճախակի միզելու կարիք:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք որևէ գանգատ կամ ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է:
Եթե ունեք ձվարանի կամ կրծքագեղձի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ), զրուցեք ձեր բժշկի հետ ձվարանի քաղցկեղի ռիսկերի մասին: Բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ անցնեք գենետիկ խորհրդատվություն, որի ընթացքում կարող եք քննարկել կրծքագեղձի և ձվարանի քաղցկեղի ռիսկը բարձրացնող որոշ գենային մուտացիաների թեման:
Հոդվածը տեղադրվել է՝ 26-06-2018 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: