Փոփոխե՛ք սեռական դիրքը. եթե առնանդամի ներհրմումը (պենետրացիա) առաջացնում է սուր ցավեր, փորձեք մեկ այլ դիրք, օրինակ՝ երբ դուք վերևում եք: Այս դիրքը թույլ է տալիս կառավարել ներհրման խորությունն այնքան, որքան ձեզ հաճույք է պատճառում և ցավերով չի ուղեկցվում:
Հաղորդակցվե՛ք. զրուցեք ձեր զուգընկերջ հետ, թե երբ եք ձեզ լավ զգում, և երբ՝ վատ: Եթե կարիք ունեք, որ զուգընկերը դանդաղեցնի ներհրումների (ֆրիկցիա) տեմպը կամ փոքրացնի խորությունը, հայտնեք նրան այդ մասին:
Մի՛ շտապեք. երկար սիրախաղը կարող է օգնել հեշտոցի բնական օծման խթանմանը: Դուք կարող եք նվազեցնել առնանդամի ներհրմանը (պենետրացիա) ուղեկցող ցավը, եթե բուն ակտը սկսեք այն ժամանակ, երբ ձեր սեռական գրգռումը հասել է բավարար աստիճանի և սեռական ակտին լիարժեք պատրաստ եք:
Օգտագործե՛ք հեշտոցն օծող միջոցներ (լուբրիկանտներ). լուբրիկանտը կարող է սեռական հարաբերությունը դարձնել ավելի հարմարավետ: Փորձեք տարբեր արտադրատեսակներ՝ մինչև կգտնեք ձեր նախընտրելի միջոցը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։