Գրադարան

Ցավոտ սեքսը կանանց մոտ. ախտանիշներ

Ցավոտ սեքսը կանանց մոտ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Եթե դուք ունեք ցավոտ սեռական հարաբերություն, կարող եք զգալ հետևյալ գանգատներն ու ախտանիշները։

  • Ցավ միայն սեռական ներթափանցման ժամանակ (պենետրացիա)։
  • Ցավ յուրաքանչյուր ներթափանցման ժամանակ, ներառյալ տամպոն դնելը։
  • Խորը ցավ ներհրումների ժամանակ (ֆրիկցիա)։
  • Այրվող ցավ կամ նվացող ցավ։
  • Ցավ, որը շարունակվում է սեռական հարաբերությունից ժամեր անց։

Բժիշկները տարբերում են կանանց մոտ սեռական հարաբերությանն ուղեկցող մակերեսային և խոր ցավեր՝

  • մակերեսային ցավերն առաջանում են, երբ առնանդամը դեռևս հեշտոցամուտքում է
  • խոր ցավերն առաջանում են, երբ առնանդամը խոր (մինչև վերջ) ներթափանցել է հեշտոցի մեջ։

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե սեռական հարաբերությունների ժամանակ կրկնվող ցավեր եք ունենում, խոսեք ձեր բուժաշխատողի հետ: Խնդրի բուժումը կարող է օգնել ձեր սեռական կյանքին, ձեր հուզական մտերմությանը և ձեր ինքնագնահատականի բարելավմանը:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-03-2021 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով