Պարկինսոնի հիվանդություն
05-05-2019
2 րոպե
Պարկինսոնի հիվանդությունը նյարդային համակարգի երկարատև դեգեներատիվ ախտահարումն է, որը բերում է դժվարաշարժության և հիմնականում զարգանում է 65 տարին լրացած անձանց շրջանում։
Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, երբ ախտահարվում են գլխուղեղի դոֆամին արտադրող շրջանները՝ միջին ուղեղում գտնվող գորշ նյութի բջիջները։ Դոֆամինը քիմիական նյութ է, որը կարգավորում է շարժողական մկանների համահունչգործունեությունը։
Թեև հիվանդությունը զարգանում է բարձր տարիքում, այն կարող է ի հայտ գալ նաև ավելի երիտասարդ մարդկանց մոտ։
Բժիշկները դեռ չգիտեն, թե ինչն է հիվանդության պատճառը։ Այն տեսությունը, որ Պարկինսոնյան հիվանդությունը կարող է կապ ունենալ ժառանգականության հետ, հաստատվում է դեպքերի միայն փոքր մասի համար։ Չի բացառվում, որ արտաքին միջավայրի որոշ թույներ (օրինակ՝ պեստիցիդներ) նույնպես կարող են հիվանդության զարգացման մեջ որոշակի դեր խաղալ։
Պարկինսոնյան հիվանդությանը բնորոշ հիմնական ախտանիշներն են՝
- դող (տրեմոր) կամ թույլ ցնցումներ հանգստի ժամանակ
- մկանային կարկամություն (ռիգիտություն) կամ «քարացում»
- դանդաղաշարժություն և կենցաղային գործողություններ կատարելու խանգարում
- հավասարակշռության խնդիրներ և հաճախակի ընկնումներ
- մանր քայլք և մարմնի կռացած դիրք։
Պարկինսոնի հիվանդությունը կարող է նաև ուղեկցվել ցավով, դեպրեսիայով, հիշողության և քնի հետ կապված խնդիրներով։
Պարկինսոնյան հիվանդությունը որևէ վերջնական բուժում չունի։ Սակայն հիվանդության գանգատները և նշանները կարող են զգալիորեն մեղմացվել բուժման հետևյալ ուղղությունների ճիշտ համարդրությամբ՝
- դեղեր, որոնք խթանում են դոպամինի արտադրությունը կամ փոխարինում են դրան
- առողջ սննդակարգ՝ զուգակցված կանոնավոր ֆիզիկական վարժանքների հետ
- տանը և աշխատավայրում ֆիզիկական միջավայրի ձևափոխումներ և հարմարեցում հիվանդին
- ուղեղի վիրահատություն։
Բժիշկը կարող է բուժումը համապատասխանեցնել ձեր անհատական առանձնահատկություններին։ Դուք կարող եք ավելի հեշտությամբ կառավարել ձեր հիվանդությունը, եթե ձեր կողքին ունեք աջակիցների թիմ՝ կազմված ընդհանուր թերապևտից, նյարդաբանից, հոգեթերապևտից, դիետոլոգից և խնամող քույրից։
Հոդվածը վերանայվել է՝ 18-03-2021