Գրադարան

Պարկինսոնի հիվանդություն․ կանխարգելում

Պարկինսոնի հիվանդություն․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Պարկինսոնի հիվանդության պատճառն անհայտ է, ուստի հիվանդության կանխարգելման ապացուցված միջոցներ չկան:

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կանոնավոր աերոբիկ վարժությունները կարող են նվազեցնել Պարկինսոնի հիվանդության ռիսկը:

Որոշ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր օգտագործում են կոֆեին, որը պարունակվում է սուրճի, թեյի և կոլայի մեջ, ավելի քիչ են հիվանդանում Պարկինսոնի հիվանդությամբ, քան նրանք, ովքեր չեն խմում այն: Կանաչ թեյը ևս կապված է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկի նվազեցման հետ: Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, արդյոք կոֆեինը պաշտպանում է Պարկինսոնի հիվանդությունից, թե այլ կերպ է ազդում: Ներկայումս բավարար ապացույցներ չկան, որոնք ցույց են տալիս, որ կոֆեին պարունակող ըմպելիքներ խմելը պաշտպանում է Պարկինսոնի հիվանդությունից:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-03-2023 վերանայվել է՝ 30-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով