Պարկինսոնի հիվանդության ախտանիշները կարող են տարբերվել ինչպես տարբեր մարդկանց մոտ, այնպես էլ մի մարդու մոտ՝ հիվանդության տարբեր փուլերում։
Պարկինսոնի իվանդությունն ազդում է մարդու շարժողական գործունեության վրա։ Հիվանդությանը բնորոշ և ամենահաճախ հանդիպող շարժողական ախտանիշներն են՝
հանգստի դող (տրեմոր) կամ թույլ ցնցումներ, որոնք սովորաբար սկսվում են մեկ ձեռքում և անհետանում շարժումներ կատարելիս (կամ քնի խորը փուլերի ընթացքում), սակայն կարող են ընդգրկել նաև շրթունքները, կզակը, լեզուն:
մկանային կարկամություն (ռիգիտություն) կամ «քարացում», որը դիմադրությունն է վերջույթների շարժման հանդեպ, սկսվում է պարանոցի և ուսերի մկաններից, հետո անցնում դեմքի և վերջույթների մկաններ և վերջում ընդգրկում ողջ մարմինը
դանդաղաշարժություն, որը բերում է կենցաղային գործողություններ կատարելու խանգարման (օրինակ՝ հագնվելը, սնվելը և լոգանք ընդունելը)
պոստուռալ անկայունություն, որը զարգանում է հիվանդության ուշ փուլերում և բնորոշվում ինքնուրույն կանգնելու և քայլելու դժվարությամբ կամ անկարողությամբ, հավասարակշռության խախտմամբ և հաճախակի ընկնումներով․ սա պատճառ է դառնում կոտրվածքների, ինքնավստահութան կորստին և շարժվելու սահմանափակման
խանգարումներ՝ կապված դիրքի և քայլելու հետ, ինչպիսիք են մանր քայլքը (արագ, «քստքստացող» քայլք՝ առաջ թեքված մարմնի դիրքով), քայլվածքի «սառեցումը» (կարճատև քայլելու անկարողություն, երբ թվում է թե ոտքը անհնար է շարժել)։
Հիվանդության այլ նշաններից են՝
դիմականման դեմքի արտահայտություն
խոսքի ձևափոխում՝ մոնոտոն, ցածր ձայն
ենթագիտակցական շարժումների կորուստ, օրինակ՝ աչքերը թարթելը կամ ժպտալը
ձեռքով գրելու հետ կապված դժվարություններ (մանր և ոչ հստակ ձեռագիր)
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։