Առողջական խնդիրներ

Պարկինսոնի հիվանդություն․ ինքնօգնություն

Պարկինսոնի հիվանդություն․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Պարկինսոնի հիվանդությամբ բազմաթիվ մարդիկ շարունակում են ապրել հարուստ և արժանի կյանքով, թեև ժամանակի ընթացքում կարող է առաջանալ որոշ հարմարեցումներ կատարելու կարիք։

Եթե դուք ունեք Պարկինսոնի հիվանդություն, ձեր ապրելակերպի մեջ և ֆիզիկական միջավայրում փորձեք կատարել այնպիսի «շտկումներ», որոնք կհեշտացնեն ձեր առողջական վիճակի հետ կապված սահմանափակումները։

Առողջ սննդակարգ

Բջջանքով հարուստ սննդակարգը, ներառյալ՝ թարմ մրգերը, բանջարեղենները և ընդերավորները, ինչպես նաև առատ ջրի ընդունումը կարող են կանխարգելել փորկապությունը, որը հաճախ ուղեկցում է Պարկինսոնի հիվանդությանը։ Փորձեք նաև ձեր սննդակարգում ավելացնել օմեգա-3 ճարպաթթուների քանակը։

Վարժանքներ

Ֆիզիկական վարժանքները կարող են ամրապնդել ձեր մկանները, կայունացնել հավասարակշռությունը, ինչպես նաև նվազեցնել դեպրեսիան և անհանգստությունը։ Ֆիզիոթերապևտը կարող է խորհուրդ տալ, թե ինչպիսի վարժանքներ կարելի է կատարել, որ մեղմացվեն շարժումների «սառեցման», հավասարակշռության կորստի և մյուս գանգատները։

Աշխատանք

Նախկին աշխատանքն անվտանգ և արդյունավետ կերպով շարունակելու ձեր կարողությունը կախված է հիվանդության ծանրության աստիճանից և բուժման արդյունավետությունից։ Եթե ձեր առողջական վիճակը թույլ է տալիս, կարող եք շարունակել ձեր աշխատանքը, սակայն փորձեք զրուցել ձեր ղեկավարների հետ, որ վերանայվի ձեր աշխատանքային ժամերը կամ ձեր աշխատասենյակը հարմարեցվի ձեր կարիքներին։

Սեռական կյանք

Պարկինսոնի հիվանդությամբ որոշ մարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական հակման, ունակության կամ բավարարվածության նվազեցում։ Մյուսների մոտ դոֆամինին փոխարինող դեղերը կարող են առաջացնել սեռական մղումներ կամ ցանկություններ։ Զրուցեք ձեր բժշկի հետ և նրա խորհրդով այցելեք այս հարցերով զբաղվող մասնագետին, եթե ձեզ մոտ նկատել եք վերոնշյալ գանգատները։

Հոդվածը տեղադրվել է՝ 06-05-2019 վերանայվել է՝ 18-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով