Առողջական խնդիրներ

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն

Time Read 1 րոպե

Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ) կանանց վերարտադրողական օրգանների վարակ է:

Այն ամենից հաճախ առաջանում է, երբ սեռական ճանապարհով փոխանցվող բակտերիաները տարածվում են ձեր հեշտոցից դեպի արգանդ, արգանդափողեր կամ ձվարաններ: Հետևաբար, ՓԿՕԲՀ տարածված է ակտիվ սեռական կյանքով ապրող 20-24 տարեկան կանանց շրջանում, հատկապես, երբ անտեսվում են անվտանգ սեռական հարաբերության կանոնները։

ՓԿՕԲՀ կանանց շրջանում հաճախակի հանդիպող հիվանդություն է. միջինը ութ կնոջից մեկն իր կյանքի մի շրջանում ունենում է ՓԿՕԲՀ։ Հիվանդության մյուս անվանումներն են «կոնքի բորբոքային հիվանդություն» (ԿԲՀ) կամ «կոնքի բորբոքային խանգարում» (ԿԲԽ):

Կոնքի բորբոքային հիվանդության գանգատներն ու ախտանիշները կարող են լինել քիչ նկատելի կամ թույլ: Որոշ կանայք չեն զգում որևէ գանգատ կամ ախտանիշ, հատկապես, եթե վարակի պատճառը քլամիդիան է։ Արդյունքում, դուք կարող եք չիմանալ, որ ունեք ՓԿՕԲՀ՝ մինչև հղիանալու հետ կապված դժվարություններին առնչվելը կամ կոնքի շրջանում քրոնիկ ցավ զգալը:

ՓԿՕԲՀ սովորաբար բուժվում է հակաբիոտիկներով: Բուժումը սովորաբար տևում է առնվազն 14 օր։

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 22-02-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով