Գրադարան
ՓԿՕԲՀ. ախտանիշներ

1 րոպե
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդության (ՓԿՕԲՀ) գանգատներն ու ախտանիշները կարող են լինել թույլ և դժվար ճանաչելի:
Որոշ կանայք չունեն որևէ գանգատ կամ ախտանիշ: Երբ առկա են ՓԿՕԲՀ-ի գանգատներ և ախտանիշներ, դրանք առավել հաճախ ներառում են հետևյալը՝
- ցավ՝ սկսած թեթևից մինչև ուժեղ, որովայնի ստորին հատվածում և կոնքում
- անսովոր կամ առատ հեշտոցային արտադրություն, որը կարող է ունենալ տհաճ հոտ
- անսովոր հեշտոցային արյունահոսություն, հատկապես սեռական հարաբերության ընթացքում, դրանից հետո կամ դաշտանների միջև ընկած ժամանակահատվածում
- ցավ սեռական հարաբերության ժամանակ
- ջերմություն, երբեմն դողով և սարսուռով
- ցավոտ, հաճախակի կամ դժվար միզարձակում (դիզուրիա):
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին կամ դիմեք դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե դուք զգում եք՝
- ուժեղ ցավ որովայնի ստորին շրջանում
- սրտխառնոց և փսխում՝ ստամոքսում ջուրը կամ սնունդը պահելու անկարողությամբ
- տենդ՝ 38,3 °C-ից բարձր ջերմաստիճանով
- կեղտոտ հեշտոցային արտադրություն:
Եթե ունեք ՓԿՕԲՀ-ի գանգատներ և ախտանիշներ, որոնք թվում են ոչ լուրջ, միևնույն է, հնարավորինս շուտ դիմեք ձեր բժշկին: Տհաճ հոտով հեշտոցային արտադրությունը, ցավոտ միզումը կամ միջդաշտանային արյունահոսությունը նաև կարող են լինել սեռական ճանապարհով փոխանցվող վարակի՝ սեռավարակի ախտանիշ: Եթե այս գանգատներն ու ախտանիշներն ի հայտ գան, դադարեցրեք սեռական հարաբերությունները և շուտ դիմեք ձեր բժշկին: Սեռավարակների վաղ բուժումը կարող է օգնել ՓԿՕԲՀ-ի կանխարգելմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2021 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: