Դարձրե՛ք ձեր սեռական կյանքն անվտանգ. յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ օգտագործեք պահպանակներ, սահմանափակեք ձեր սեռական զուգընկերների թիվը և խուսափեք «վտանգավոր» շփումներից, եթե սեռական զուգընկերոջ մոտ կասկածում եք որևէ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության (ՍՃՓՀ) առկայություն:
Զրուցե՛ք բժշկի հետ բեղմնականխման տարբերակների մասին. հակաբեղմնավորման բազմաթիվ տեսակներ ՓԿՕԲՀ-ի զարգացումից ձեզ չեն պաշտպանում, սակայն պատնեշային մեթոդներից պահպանակը օգնում է ՓԿՕԲՀ-ի ռիսկի կրճատմանը: Նույնիսկ եթե ընդունում եք հակաբեղմնավորիչ հաբեր, ՍՃՓՀ-ը կանխարգելելու համար օգտագործեք պահպանակ յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ, հատկապես, եթե պատրաստվում եք սեռական կապի մեջ մտնել նոր զուգընկերոջ հետ:
Հետազոտվե՛ք. եթե կարծում եք, ունեք ՍՃՓՀ-ի ռիսկ, այցելեք ձեր բժշկին և նրա խորհրդով անցեք որոշ հետազոտություններ: Ըստ կարիքի պարբերաբար անցեք ՍՃՓՀ սքրինինգային հետազոտություններ: Հիշեք, որ ՍՃՓՀ-ի վաղ բուժումը հաճախ թույլ է տալիս խուսափել ՓԿՕԲՀ-ից:
Առաջարկե՛ք ձեր զուգընկերոջը, որ նա նույնպես հետազոտվի. եթե ունեք ՓԿՕԲՀ կամ որևէ ՍՃՓՀ, խորհուրդ տվեք ձեր սեռական զուգընկերոջը, որ նա նույնպես հետազոտվի և բուժվի: Սա կարող է կանխարգելել ՍՃՓՀ-ի տարածումը, կրկնավարակի դեպքերը և ՓԿՕԲՀ-ի հնարավոր կրկնությունը:
Հրաժարվե՛ք «ներքին լվացումներից». հեշտոցի խոռոչի լվացումները, հատկապես ուժեղ ազդող օճառներով կարող է գրգռել լորձաթաղանթը, ինչպես նաև խախտել «լավ» ու «վատ» բակտերիաների միջև հավասարակշռությունը՝ նպաստելով հեշտոցային վարակի զարգացմանը և դեպի վերին օրգաններ տարածմանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։