Չբուժված փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունը (ՓԿՕԲՀ) կարող է հանգեցնել վերարտադրողական խողովակում սպիական հյուսվածքի և վարակված հեղուկի գրպանների (թարախակույտների) առաջացման:
Սրանք կարող են անդառնալի վնաս պատճառել վերարտադրողական օրգաններին և զարգացնել հետևյալ բարդությունները:
- Արտաարգանդային հղիություն. ՓԿՕԲՀ-ը փողային (արտաարգանդային) հղության հիմնական պատճառն է: Արտարգանդային հղիություն կարող է առաջանալ, երբ չբուժված ՓԿՕԲՀ-ն առաջացրել է արգանդափողերում (ֆալոպյան փողեր) սպիական հյուսվածքի ձևավորում: Սպական հյուսվածքը թույլ չի տալիս, որ բեղմնավորված ձվաբջիջը՝ պտղաձուն տեղափոխվի արգանդափողի միջով՝ արգանդում ներդրվելու համար: Փոխարենը, պտղաձուն ներդրվում է արգադափողի մեջ: Արտարգանդային հղիությունը կարող է առաջացնել առատ, կյանքին սպառնացող արյունահոսություն և պահանջում է շտապ բժշկական օգնություն:
- Անպտղություն. ձեր վերարտադրողական օրգանների վնասը կարող է հանգեցնել անպտղության՝ հղիանալու անկարողության: Որքան շատ եք ունեցել ՓԿՕԲՀ-ներ, այնքան մեծ է անպտղության ռիսկը: ՓԿՕԲՀ-ի բուժման հետաձգումը նույնպես կտրուկ մեծացնում է անպտղության ռիսկը:
- Քրոնիկ կոնքային ցավ. ՓԿՕԲՀ-ը կարող է առաջացնել կոնքի ցավ, որը կարող է տևել ամիսներ կամ տարիներ: Արգանդափողերում և կոնքի այլ օրգաններում ձևավորված սպիները նաև կարող են ցավ պատճառել սեռական հարաբերության և ձվազատման (օվուլյացիայի) ժամանակ:
- Փող-ձվարանային թարախակույտ (աբսցես). ՓԿՕԲՀ-ը կարող է առաջացնել թարախակույտի ձևավորում՝ թարախի կուտակում ձեր վերարտադրողական խողովակում: Ավելի հաճախ թարախակույտերն ախտահարում են արգանդափողերը և ձվարանները, սակայն դրանք կարող են զարգանալ նաև արգանդում կամ փոքր կոնքի այլ օրգաններում։ Եթե թարախակույտը չբուժվի, ձեզ մոտ կարող է զարգանալ կյանքին սպառնացող վարակ՝ սեպսիս:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024