Պերիկարդիտի պատճառը հաճախ դժվար է որոշել: Հաճախ կասկածվում է վիրուսային վարակի դերը, որը սակայն դժվար է հաստատել:
Պատճառը նաև կարող է չգտնվել (իդիոպաթիկ պերիկարդիտ):
Պերիկարդիտի պատճառներից են՝
- սրտի վնասվածքի նկատմամբ իմունային համակարգի արձագանք սրտամկանի ինֆարկտից կամ սրտի վիրահատությունից հետո, որի մյուս անվանումներից են Դրեսլերի համախտանիշ, հետինֆարկտային համախտանիշ և սրտի հետվնասվածքային համախտանիշ
- վարակներ, այդ թվում՝ վիրուսային ծագման
- սրտի կամ կրծքավանդակի վնասվածքներ
- համակարգային կարմիր գայլախտ (լուպուս)
- ռևմատոիդ արթրիտ
- այլ երկարաժամկետ (քրոնիկ) հիվանդություններ, այդ թվում՝ երիկամային անբավարարություն և քաղցկեղ
- որոշ դեղամիջոցներ, ինչպիսիք են ցնցումների բուժման Ֆենիտոինը (Դիլանտրին) և անկանոն սրտազարկի բուժման Պրոկաինամիդը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024