Պերիկարդիտի կանխարգելման որևէ առանձնահատուկ միջոց չկա:
Այնուամենայնիվ, դուք կարող եք ձեռնարկել որոշ քայլեր՝ կանխարգելելու վարակները, որն իր հերթին կարող են օգնել սրտի բորբոքման ռիսկի կրճատմանը։
- Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ունեն վիրուսային կամ գրիպին նմանվող հիվանդություններ՝ մինչև ապաքինվեն․ նույն կերպ, եթե դուք ինքներդ վատառողջ եք և ունեք վիրուսային վարակի ախտանիշներ, աշխատեք չվարակել ուրիշներին: Օրինակ՝ ծածկեք ձեր բերանը, երբ փռշտում կամ հազում եք:
- Հետևեք հիգիենայի կանոններին․ ձեռքերի կանոնավոր լվացումը կարող է օգնել վարակային հիվանդության տարածման կանխարգելմանը: Լվացեք ձեռքերն օճառով և ջրով առնվազն 20 վայրկյան։
- Ստացեք առաջարկվող պատվաստանյութերը․ եղեք տեղեկացված առաջարկվող պատվաստանյութերի մասին, ներառյալ այն տեսակների, որոնք պաշտպանում են COVID-19-ից, կարմրախտից և սեզոնային գրիպից: Սրանք վիրուսային հիվանդությունների օրինակներ են, որոնք կարող են առաջացնել սրտամկանի բորբոքում, որը կոչվում է միոկարդիտ: Միոկարդիտը և պերիկարդիտը կարող են միասին զարգանալ վիրուսային վարակի պատճառով: Հազվադեպ, COVID-19 պատվաստանյութը կարող է առաջացնել պերիկարդիտ և միոկարդիտ, հատկապես 12-ից 17 տարեկան տղա դեռահասների մոտ: Խոսեք ձեր բժշկի հետ պատվաստանյութերի առավելությունների և ռիսկերի մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024