Գրադարան

ԾԶՀ. պատճառներ

ԾԶՀ. պատճառներ

Time Read 1 րոպե

Ծայրամասային զարկերակների հիվանդությունը (ԾԶՀ) հաճախ առաջանում է զարկերակների պատերին ճարպային, խոլեսթերին պարունակող նստվածքների (վահանիկների) կուտակումից:

Այս գործընթացը կոչվում է աթերոսկլերոզ: Այն նվազեցնում է արյան հոսքը զարկերակների միջոցով:

Աթերոսկլերոզն ազդում է ամբողջ օրգանիզմի զարկերակների վրա: Երբ այն զարգանում է վերջույթներին արյուն մատակարարող անոթներում, առաջացնում է ԾԶՀ։ Երբ ոտքի մկանները կծկվում ու աշխատում են, օրինակ՝ քայլելիս, արյան պահանջարկը բարձրանում է մինչև 10 անգամ, սակայն, նեղացած զարկերակները չեն հասցնում բավարարել մկանների համարժեք արյունամատակարարումը, որն էլ առաջացնում է ընդմիջվող կաղություն և ԾԶՀ-ի մյուս ախտանիշները:

ԾԶՀ-ի ավելի քիչ տարածված պատճառները ներառում են՝

  • արյունատար անոթների բորբոքում
  • ձեռքերի կամ ոտքերի վնասվածք
  • մկանների կամ կապանների փոփոխություններ
  • ճառագայթման ազդեցություն:

Ռիսկի գործոններ

Ծխելը կամ շաքարային դիաբետը զգալիորեն մեծացնում են ԾԶՀ-ի զարգացման ռիսկը։ Այլ բաները, որոնք կարող են մեծացնել ԾԶՀ-ի ռիսկը, ներառում են՝

  • ԾԶՀ-ի, սրտային հիվանդության կամ ինսուլտի ընտանեկան պատմություն (անամնեզ)
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • բարձր խոլեսթերին (hաշվարկված է, որ արյան խոլեսթերինի մակարդակի յուրաքանչյուր 0,25 մմոլ/լ աճը ԾԶՀ-ի հավանականությունը բարձրացնում է շուրջ 10%-ով)
  • հոմոցիստեին կոչվող ամինաթթվի բարձր մակարդակ, որը նաև մեծացնում է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը
  • մեծ տարիք, հատկապես 65-ից հետո կամ 50-ից հետո, եթե ունեք աթերոսկլերոզի ռիսկի գործոններ
  • գիրություն՝ մարմնի զանգվածի գործակիցը 30-ից բարձր:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-04-2019 վերանայվել է՝ 05-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով